Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Մա­հա­փորձ ընդ­դեմ նա­խա­գա­հի

Մա­հա­փորձ ընդ­դեմ նա­խա­գա­հի
18.02.2020 | 12:21
Հուն­վա­րի 26-ն էր, չո­րեք­շաբ­թի, ժա­մը 11-ը: Փա­րի­զում ձյուն չկար, բայց տհաճ, ծա­կող ցուրտ էր:
Ա­վե­նյու Մար­սո­յում Ա­լեք­սանդր Տեր-Զա­քա­րյա­նը բարձ­րաց­րեց հնա­մաշ վե­րար­կուի օ­ձի­քը, կե­պին ուղ­ղեց և քայ­լերն ա­րա­գաց­րեց:
Հաս­նե­լով երկ­հարկ ա­ռանձ­նա­տա­նը, նա հրեց ծանր դուռն ու ներս մտավ:
Բա­րա­պա­նի քն­նա­խույզ ու հար­ցա­կան հա­յաց­քին ի պա­տաս­խան՝ ա­սաց.
-Ժա­մադ­րու­թյուն ու­նեմ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վա­րի հետ:
Եվ քայ­լեց աս­տի­ճան­ներն ի վեր:
Ա­վե­տիս Ա­հա­րո­նյա­նը գրա­սե­ղա­նի բազ­կա­թո­ռից ոտ­քի կանգ­նեց, մո­տե­ցավ պա­տու­հա­նին, նա­յեց մերկ փո­ղո­ցին, անց­նող-դար­ձող մարդ­կանց, ավ­տո­մե­քե­նա­նե­րին ու մտազ­բաղ ա­սաց.
-Ոչ, Կոմս, հի­մա ա­ռաջ­նա­հերթ խն­դի­րը մեր ըն­կեր­նե­րին բան­տից ա­զա­տելն է: Բոլշևիկ­ներն իս­կա­կան ՛՛կ­արմիր տե­ռոր՛՛ են ի­րա­կա­նաց­նում: Երևա­նի փո­ղոց­նե­րում վխ­տում են լր­տես­նե­րը, քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րին կամ նախ­կին իշ­խա­նու­թյան հա­մա­կիր­նե­րին գի­շեր թե ցե­րեկ ձեր­բա­կա­լում են, ան­մարդ­կա­յին կտ­տանք­նե­րի են­թար­կում, ա­ռանց որևէ դատ-դա­տաս­տա­նի գն­դա­կա­հա­րում ու կա­խում:
- Հա­մա­ձայն եմ, Ա­վո,-գլա­նա­կի ծու­խը ներս քա­շե­լով ա­սաց Կոմ­սը՝ Վա­հան Փա­փա­զյա­նը,-բայց այս­տեղ կարևո­րա­գույն խն­դիր է նաև Պո­ղոս Նու­բա­րի ու նրա պատ­վի­րա­կու­թյան հետ հա­մա­ձայ­նու­թյան գա­լը:
Ներս մտավ քար­տու­ղար Ար­տա­վազդ Հա­նը­մյա­նը և ա­սաց.
-Պա­րոն Ա­հա­րո­նյան, ձեզ ու­զում է տես­նել մի ե­րի­տա­սարդ…
Բայց խոս­քը դեռ չէր հասց­րել ա­վար­տել, երբ նրան հետևեց Ա­լեք­սանդ­րը:
Ա­հա­րո­նյանն իս­կույն ճա­նա­չեց ե­րի­տա­սար­դին, մո­տե­ցավ գրա­սե­ղա­նին և ակն­հայտ դժ­կա­մու­թյամբ հարց­րեց.
-Կր­կին դու՞: Ի՞նչ ես ու­զում:
-Դուք գի­տեք ինչ եմ ու­զում, ինձ դրամ է պետք,-հա­մար­ձա­կո­րեն ա­սաց Ա­լեք­սանդ­րը:
-Բայց վեր­ջերս եմ տվել, ա­մեն օր չեմ կա­րող տալ:
Ա­լեք­սանդ­րը ձեռ­քը մտց­րեց վե­րար­կուի գր­պա­նը, հա­նեց նա­գա­նը, մո­տե­նա­լով՝ զեն­քը դրեց գրա­սե­ղա­նին և ա­սաց.
-Ինձ փող է պետք, ու­րիշ ո­չինչ, ես ու­զում եմ ու­սումս շա­րու­նա­կել: Ե­թե ոչ՝, ա­պա կամ ձեզ կս­պա­նեմ, կամ ինք­նաս­պան կլի­նեմ:
Կոմ­սը գլա­նա­կը հան­գց­րեց ու դան­դա­ղո­րեն ոտ­քի կանգ­նեց: Հա­նը­մյա­նը քայ­լեց դե­պի հե­ռա­խո­սը, նպա­տակ ու­նե­նա­լով ոս­տի­կա­նու­թյուն զան­գա­հա­րել:
Ա­հա­րո­նյանն ա­ռանց եր­կյու­ղի պա­տաս­խա­նեց.
-Քեզ ար­դեն ա­սել եմ՝ գնա Հա­յաս­տան, ծնող­նե­րիդ մոտ ու սպա­սիր ա­վե­լի նպաս­տա­վոր ժա­մա­նակ­նե­րի:
Այդ խոս­քի վրա ե­րի­տա­սար­դը ձեռ­քը տա­րավ դե­պի նա­գա­նը: Մնա­ցյա­լը տե­ղի ու­նե­ցավ վայր­կյան­նե­րի ըն­թաց­քում: Երբ Տեր-Զա­քա­րյանն ատր­ճա­նա­կը բարձ­րաց­րեց, Ա­հա­րո­նյա­նը կայ­ծա­կի ա­րա­գու­թյամբ մեկ քայլ ա­ռաջ ե­կավ ու խփեց նրա թևին: Լս­վեց խլա­ցու­ցիչ կրա­կոց: Գն­դա­կը մեխ­վեց պա­տին:
Կոմսն ու Հա­նը­մյա­նը նետ­վե­ցին դեպ ե­րի­տա­սար­դը: Սկս­վեց քաշք­շուկ, զենքն ըն­կավ հա­տա­կին: Եվ մինչ օգ­նու­թյան հա­սած­նե­րը կպար­զեին՝ գն­դա­կը դի­պե՞լ է Ա­հա­րո­նյա­նին, թե ոչ, օգտ­վե­լով խառ­նաշ­փո­թից՝ Ա­լեք­սանդ­րը դուրս թռավ աշ­խա­տա­սե­նյա­կից:
Վազ­քով ի­ջավ աս­տի­ճան­նե­րից, բայց բա­րա­պա­նը, որ լսել էր կրա­կո­ցի ձայ­նը, փոր­ձեց փա­կել նրա ճա­նա­պար­հը: Տեր-Զա­քա­րյա­նը հրեց նրան, դուրս նետ­վեց ու վա­զեց փո­ղո­ցով:
Բա­րա­պանն սկ­սեց հե­տապն­դել, բղա­վե­լով. «Բռ­նե՜ք հան­ցա­գոր­ծին»:
Շայ­րո փո­ղո­ցում հեր­թա­պա­հող ոս­տի­կա­նը, նկա­տե­լով վա­զող­նե­րին, ըն­դա­ռաջ ե­կավ, գետ­նին տա­պա­լեց ե­րի­տա­սար­դին ու տա­րավ Բա­կե դը Լոն­շա­նի ոս­տի­կա­նա­տուն:
Քն­նող դա­տա­վո­րի հար­ցե­րին ե­րի­տա­սար­դը հայտ­նեց ա­նուն-ազ­գա­նու­նը, պա­տաս­խա­նեց, որ 22 տա­րե­կան է, ծն­վել է Երևա­նում, ծա­ռա­յել է հա­յոց բա­նա­կում որ­պես կա­մա­վոր, Փա­րիզ է ե­կել մեկ ա­միս ա­ռաջ՝ 1920 թ. դեկ­տեմ­բե­րի 8-ին, նպա­տակ ու­նե­նա­լով ի­րա­վա­բա­նա­կան ու­սում­նա­ռու­թյու­նը շա­րու­նա­կել: Ամ­սից ա­վե­լի բնակ­վել է «Մի­նիլ­մոն­տան» հյու­րա­նո­ցում: Աշ­խա­տել է կոշ­կա­կա­րի ա­շա­կերտ: Ա­պա բա­ռա­ցիո­րեն ա­սաց հետևյա­լը. «Ըն­տա­նիքս կոր­ծան­վել է: Թշ­վա­ռու­թյունն է պատ­ճա­ռը, որ ինձ դր­դեց սպա­նե­լու այդ մար­դուն: Յոթ տա­րի ի վեր հայ ժո­ղո­վուր­դը տա­ռա­պում է թշ­վա­ռու­թյան, սո­վի ու հա­մա­ճա­րակ­նե­րի ճի­րան­նե­րում: Փա­րիզ ե­կա այն հու­սով, որ ար­ժա­նա­պա­տիվ կյան­քով կապ­րեմ, բայց ապ­րուստս վաս­տա­կել եմ կոշ­կա­կա­րի մոտ աշ­խա­տե­լով՝ հա­զիվ­հազ կա­րո­ղա­նա­լով սնն­դի փող հայ­թայ­թել: Այս ա­մե­նի մե­ղա­վո­րը Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյունն է: ՈՒս­տի ո­րո­շե­ցի հայ­րե­նա­կից­նե­րիս վրե­ժը լու­ծել Հա­յաս­տա­նի խոր­հր­դա­րա­նի նա­խա­գա­հից և Հան­րա­պե­տու­թյան պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վա­րից, ո­րը եր­կի­րը թո­ղել է սո­վա­մա­հու­թյան մեջ»:
Տեր-Զա­քա­րյա­նին բան­տար­կե­ցին:
ՈՒթ ա­միս անց, սեպ­տեմ­բե­րի 28-ին, կր­կին չո­րեք­շաբ­թի, Սե­նի շր­ջա­նա­յին քրեա­կան ա­տյա­նում կա­յա­ցավ Ալ. Տեր-Զա­քա­րյա­նի դա­տա­վա­րու­թյու­նը:
Սրա­հը լեփ-լե­ցուն էր հա­յե­րով և այ­լազ­գի­նե­րով: Այս­տեղ էին նախ­կին վար­չա­պետ Ալ. Խա­տի­սյա­նը, գե­նե­րալ Ն. Ղոր­ղա­նյա­նը, ՀՀ պատ­վի­րա­կու­թյան ան­դամ­ներ բժիշկ Նևրու­զը, պրո­ֆե­սոր Ա. Խա­չատ­րյա­նը, բժիշկ Ն. Մա­տի­նյա­նը, Ա. Բար­սե­ղյա­նը, Ս. Հա­կո­բյա­նը, ինչ­պես նաև Շիր­վան­զա­դեն և, ի­հար­կե, գլ­խա­վոր գոր­ծող ան­ձինք՝ Ա­վե­տիս Ա­հա­րո­նյա­նը, Վա­հան Փա­փա­զյա­նը, Ար­տա­վազդ Հա­նը­մյա­նը:
Երկ­րորդ հար­կի օ­թյա­կում տեղ էին զբա­ղեց­րել հայ լրագ­րող­նե­րը և ֆրան­սիա­կան «Լը Թա­նի» և «Լը Մա­տե­նի» թղ­թա­կից­նե­րը:
Ժա­մը 12-ին տու­ժող կող­մի հա­մար հատ­կաց­ված սե­ղա­նի մոտ նս­տե­ցին Ա­հա­րո­նյանն ու նրա փաս­տա­բան Լեկ­լեր­կը, քիչ այն կողմ՝ մե­ղադ­րող դա­տա­խազ Գոդֆ­րուան, հան­դի­պա­կաց մա­սում՝ ամ­բաս­տա­նյա­լի դա­տա­պաշտ­պան, ե­րի­տա­սարդ փաս­տա­բան Մար­սել Է­րոն և նրա օգ­նա­կան Գոլ­թիեն: Ա­պա ի­րենց տե­ղե­րը գրա­վե­ցին 12 երդ­վյալ ա­տե­նա­կալ­նե­րը, իսկ վեր­ջում ներս մտավ և բարձ­րա­դիր ա­թո­ռին բազ­մեց նիս­տը նա­խա­գա­հող դա­տա­վոր Ֆլո­րին:
Ժա­մը 12։20-ին եր­կու ոս­տի­կան­ներ ներս բե­րե­ցին ամ­բաս­տա­նյա­լին: Ալ. Տեր-Զա­քա­րյա­նը կրում էր մի կոս­տյում, ո­րի չափ­սը ակն­հայ­տո­րեն մեծ էր, ինչն ա­վե­լի էր ըն­դգ­ծում նրա նիա­հա­րա­կազմ, փոք­րա­մար­մին լի­նե­լը: Մա­զե­րը կարճ խու­զած էին, իսկ դեմ­քին փայ­լփ­լում էին ձի­թապտ­ղի նման սև աչ­քե­րը:
Նիս­տի քար­տու­ղա­րը հա­մա­ռոտ ներ­կա­յաց­րեց գոր­ծի էու­թյու­նը և ա­վար­տեց ձևա­կա­նու­թյուն­նե­րը:
Ա­պա, դա­տա­րա­նի նա­խա­գա­հի հար­ցե­րին ի պա­տաս­խան, ամ­բաս­տա­նյա­լը հայտ­նեց, որ 22 տա­րե­կան երևան­ցի է, 1916-ին ե­ղել է Պե­տեր­բուր­գի հա­մալ­սա­րա­նի ի­րա­վա­բա­նա­կան ֆա­կուլ­տե­տի ու­սա­նող: 1917-ին մեկ­նել է Հա­յաս­տան և որ­պես կա­մա­վոր ծա­ռա­յել հայ­կա­կան բա­նա­կում: 1918-ի զի­նա­դա­դա­րից հե­տո Բեռ­լի­նով ան­ցել է Փա­րիզ՝ ու­սու­մը շա­րու­նա­կե­լու նպա­տա­կով: Նախ, աշ­խա­տել է կոշ­կա­կա­րի մոտ, ա­պա եր­կար ժա­մա­նակ ե­ղել է գոր­ծա­զուրկ: Օգ­նու­թյուն է խնդ­րել Ա­հա­րո­նյա­նից, բայց մեր­ժում է ստա­ցել: Ըստ նրա, Ա­հա­րո­նյա­նը ցան­կա­ցել է ի­րեն ու­ղար­կել Հա­յաս­տան, տվել 120 ֆրանկ, որ­պես­զի մեկ­նի Մար­սել, այն­տե­ղից՝ Հա­յաս­տան ու զին­վո­րագր­վի «կար­միր» բա­նա­կին, ինչն իր հա­մար ա­նըն­դու­նե­լի է ե­ղել: Ա­հա այս ա­նե­լա­նե­լի դրու­թյու­նից մղ­ված, ո­րո­շել է սպա­նել որևէ մե­կի՝ կամ Ա­հա­րո­նյա­նին, կամ ինք­նաս­պա­նու­թյուն գոր­ծել:
Ա­պա դա­տա­վո­րը ցան­կա­ցավ լսել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան խոր­հր­դա­րա­նի նախ­կին նա­խա­գահ, Փա­րի­զի խա­ղա­ղու­թյան վե­հա­ժո­ղո­վում ՀՀ պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վար, տու­ժող Ա­վե­տիս Ա­հա­րո­նյա­նին:
-Դա­տա­րա­նի հար­գար­ժան նա­խա­գահ, հար­գե­լի երդ­վյալ ա­տե­նա­կալ­ներ, տիկ­նայք և պա­րո­նայք, կարճ կխո­սեմ: Ես, ի­րոք, ճա­նա­չում եմ ամ­բաս­տա­նյա­լին: Դեռևս ան­ցյալ տար­վա օ­գոս­տո­սից նա մի քա­նի ան­գամ դի­մել է ինձ ու դրա­մա­կան օգ­նու­թյուն խնդ­րել: Եր­բեք չեմ մեր­ժել, բայց խոր­հուրդ եմ տվել վե­րա­դառ­նալ ծնող­նե­րի մոտ՝ Հա­յաս­տան, և ու­սու­մը շա­րու­նա­կե­լու հա­մար սպա­սել ա­վե­լի նպաս­տա­վոր պայ­ման­նե­րի: Ինչ վե­րա­բե­րում է այս տար­վա հուն­վա­րի 26-ին կա­տար­վա­ծին, ա­պա կա­րող եմ ա­սել, որ դա լուրջ բան չէր: Ամ­բաս­տա­նյա­լը կր­կին դրամ խնդ­րեց, ին­չը մեր­ժե­ցի, ու նո­րից հոր­դո­րե­ցի վե­րա­դառ­նալ հայ­րե­նիք: Նա ի­րոք զին­ված էր, ի­րոք սպառ­նաց ինձ, ատր­ճա­նակն ուղ­ղեց իմ կող­մը: Ինք­նա­պաշտ­պա­նու­թյու­նից դրդ­ված խփե­ցի թևքին, և կրա­կոցն ինձ վնաս չպատ­ճա­ռեց: Կար­ծում եմ, որ ամ­բաս­տա­նյա­լի գոր­ծո­ղու­թյան դր­դա­պատ­ճա­ռը հու­սա­հատ և ծայ­րաս­տի­ճան հու­զա­խառն հո­գե­վի­ճակն էր, ուս­տի դա­տա­րա­նից խնդ­րում եմ նրա նկատ­մամբ նե­րո­ղամ­տու­թյուն դրսևո­րել:
Դահ­լի­ճում լս­վե­ցին գո­հու­նա­կու­թյան բա­ցա­կան­չու­թյուն­ներ և հա­տու­կենտ ծա­փա­հա­րու­թյուն­ներ, ին­չը դա­տա­վորն ընդ­հա­տեց ձեռ­քի փայ­տե մուր­ճի հար­վա­ծով:
Ա­պա դա­տա­կո­չեց վկա­նե­րին:
Վա­հան Փա­փա­զյանն ա­սաց, թե իր տպա­վո­րու­թյունն այն էր, որ Տեր-Զա­քա­րյանն ի­րա­կա­նում մտադ­րու­թյուն չու­ներ սպա­նե­լու Ա­հա­րո­նյա­նին, դրա ի­րա­գործ­ման հա­մար կա­յին ա­վե­լի մատ­չե­լի հնա­րա­վո­րու­թյուն­ներ, և ամ­բողջ ե­ղա­ծը բլեֆ էր, ֆարս:
Գրե­թե նույն բա­նը հաս­տա­տեց և Ար­տա­վազդ Հա­նը­մյա­նը:
Տու­ժող կող­մի դիր­քո­րո­շումն ակն­հայտ էր՝ չէին ցան­կա­նում ի­րենց ազ­գակ­ցի ճա­կա­տա­գի­րը, հե­տա­գա կյան­քը խա­թա­րել, մի ե­րի­տա­սար­դի, որն ա­պա­գա­յում կա­րող էր օգ­տա­կար լի­նել ազ­գին ու հայ­րե­նի­քին:
ՈՒնկնդրվեց նաև կոշ­կա­կա­րը, ո­րի մոտ աշ­խա­տել էր ամ­բաս­տա­նյա­լը: Նա հայ­տա­րա­րեց, որ Տեր-Զա­քա­րյա­նը բա­րե­խիղճ ու բա­րե­վարք ե­րի­տա­սարդ է:
Ի­րադ­րու­թյու­նը գլ­խի­վայր շրջ­վեց, մթ­նո­լոր­տը շի­կա­ցավ, երբ դա­տա­վոր Ֆլո­րին ցան­կա­ցավ լսել ամ­բաս­տա­նյա­լի բա­ցատ­րու­թյու­նը:
Տեր-Զա­քա­րյա­նը ոտ­քի կանգ­նեց և հայ­տա­րա­րեց.
-Ա­հա­րո­նյա­նը բոլշևիկ է…
Այս խոս­քի վրա դահ­լի­ճում ան­մի­ջա­պես խլր­տում ա­ռա­ջա­ցավ: Մի քա­նի հո­գի ոտ­քի կանգ­նե­ցին ու հա­յե­րեն բղա­վե­ցին. «Ա­մո՛թ քեզ… Ա­մո՜թ»՛:
Դա­տա­վո­րը փայ­տե մուր­ճը զար­կեց սե­ղա­նին.
-Լռու­թյու՜ն… Պահ­պա­նեք լռու­թյուն…
Ա­պա, երբ դահ­լի­ճը հան­դարտ­վեց, ա­սաց ամ­բաս­տա­նյա­լին.
-Կա­րող եք շա­րու­նա­կել:
-Պա­րոն Ա­հա­րո­նյա­նը գրող է, հայ գրա­կա­նու­թյան լա­վա­գույն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կը, բայց գրո­ղը, գր­չի մար­դը առ­հա­սա­րակ, մտա­վո­րա­կա­նը եր­կիր չպետք է ղե­կա­վա­րի: Եր­կիր կա­ռա­վա­րե­լու հա­մար միան­գա­մայն այլ ո­րակ­ներ են անհ­րա­ժեշտ: Հա­յաս­տա­նի բո­լոր դժ­բախ­տու­թյուն­նե­րի պատ­ճա­ռը Ա­հա­րո­նյանն է: Նախ, նա ուղ­ղա­կի մաս­նակ­ցու­թյուն ու­նե­ցավ կա­մա­վո­րա­կան բա­նա­կի կազ­մա­վոր­մա­նը, ին­չի հետևան­քով սպառ­վե­ցին հա­յոց կեն­սա­կան ու­ժե­րը, և մենք հայ­տն­վե­ցինք ա­նօգ­նա­կան ու թշ­նա­մի­նե­րով շր­ջա­պատ­ված վի­ճա­կում: Նա Բա­թու­մում դաշ­նա­գիր կն­քեց թուր­քե­րի ու գեր­մա­նա­ցի­նե­րի հետ: Ա­պա պա­տե­րազմ հայ­տա­րա­րեց հարևան եր­կր­նե­րին ու հրահ­րեց ներ­քին քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ: Այս ա­մե­նի ար­դյուն­քում Հա­յաս­տանն այ­սօր հայ­տն­վել է ա­նե­լա­նե­լի ծանր վի­ճա­կում, հա­զա­րա­վոր մար­դիկ մեռ­նում են սո­վից ու տա­րա­փո­խիկ հի­վան­դու­թյուն­նե­րից: Մտադր­վե­լով սպա­նել նրան կամ ինք­նաս­պա­նու­թյուն գոր­ծել, ես ոչ թե անձ­նա­կան շահ էի հե­տապն­դում, այլ ցան­կա­նում էի իմ ժո­ղովր­դի վրե­ժը լու­ծել նրա­նից:
Դահ­լի­ճում կր­կին դժ­գո­հու­թյան ա­լիք բարձ­րա­ցավ: Բո­լո­րի հա­մար պարզ դար­ձավ պաշտ­պա­նա­կան կող­մի որ­դեգ­րած գի­ծը՝ քրեա­կան հան­ցան­քը փո­խադ­րել քա­ղա­քա­կան դաշտ:
Խոսք խնդ­րեց Ա­հա­րո­նյա­նը.
-Հար­գե­լի պա­րոն դա­տա­վոր, հար­գե­լի երդ­վյալ ա­տե­նա­կալ­ներ, ե­թե Տեր-Զա­քա­րյանն ար­դեն չգտն­վեր մե­ղադ­րյա­լի ա­թո­ռին, ա­պա ընդ­դեմ նրա ես քա­ղա­քա­ցիա­կան հայց կներ­կա­յաց­նեի զր­պար­տան­քի, կեղ­ծի­քի և իմ բա­րի համ­բա­վը ա­նար­գե­լու հա­մար: Բայց հի­մա խն­դի­րը նա չէ: Եվ նա չէ, որ այս­տեղ պի­տի գնա­հա­տա­կան տա Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյա­նը, խոր­հր­դա­րա­նին և ան­ձամբ իմ գոր­ծու­նեու­թյա­նը:
Մենք՝ հա­յերս, վեց դար զրկ­ված ենք ե­ղել պե­տա­կա­նու­թյու­նից, ինք­նիշ­խա­նու­թյու­նից, և ա­հա 1918 թ. մա­յի­սին հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցանք ստեղ­ծե­լու ան­կախ պե­տու­թյուն: Պե­տու­թյուն մի ժո­ղովր­դի, ո­րը 1915-ից մինչ օրս Թուր­քիա­յում են­թարկ­վում է ան­մարդ­կա­յին կո­տո­րած­նե­րի, ու­նեզ­րկ­ման, իսկ նրա պատ­մա­կան հայ­րե­նի­քը բռ­նա­զավթ­ված է: Հա­րյուր հա­զա­րա­վոր տա­րա­գիր փախս­տա­կան­ներ ար­տա­գաղ­թել են, սփռ­վել աշ­խար­հով մեկ: Նրանց մի զգա­լի մասն էլ հան­գր­վա­նեց Արևե­լյան Հա­յաս­տա­նում: Ա­յո, ծայր ա­ռան սո­վը, բծա­վոր տի­ֆը, հա­զա­րա­վոր մար­դիկ մա­հա­ցան: Բայց մենք, մեր կա­ռա­վա­րու­թյու­նը ստիպ­ված էինք օր­հա­սա­կան կռիվ­ներ մղել թուր­քե­րի դեմ, հա­նուն ջար­դու­կո­տոր մի ժո­ղովր­դի փր­կու­թյան: Ա­պա Ռու­սաս­տա­նում գլուխ բարձ­րաց­րեց բոլշևիզ­մը, և նրա բա­նա­կը թա­փան­ցեց Հա­յաս­տան ու տա­պա­լեց մեր իշ­խա­նու­թյու­նը: Մեր ըն­կեր­նե­րից շա­տե­րը հայ­տն­վե­ցին բոլշևի­կյան զն­դան­նե­րում, ի­րենց կյան­քը դրե­ցին հայ­րե­նի­քի զո­հա­սե­ղա­նին, և միայն այս տար­վա փետր­վա­րին նրանց հա­ջող­վեց փր­կել: Կա­րող եք չկաս­կա­ծել՝ ե­թե ես էլ գտն­վեի Երևա­նում, ա­պա կբան­տարկ­վեի:
Եվ այս­քա­նից հե­տո ինձ մե­ղադ­րել, թե բոլշևիկ եմ, ոչ միայն մեր­ժե­լի է, այլև առն­վազն վի­րա­վո­րա­կան ու ան­հե­թեթ:
Խոսք ա­ռավ դա­տա­խազ Գոդֆ­րուան:
-Բո­լոր քա­ղա­քա­կիրթ եր­կր­նե­րում ա­նըն­դու­նե­լի և դա­տա­պար­տե­լի են քա­ղա­քա­կան շար­ժա­ռիթ­նե­րով ո­ճիր­նե­րը, դրանք ա­պար­դյուն են և չեն հան­գեց­նի ցան­կա­լի հետևանք­նե­րի: Սա­կայն Տեր-Զա­քա­րյա­նի պա­րա­գա­յում չկա ան­գամ քա­ղա­քա­կան աս­տառ, այլ պարզ դրա­մա­շոր­թու­թյուն է: Ե­թե Թա­լեա­թի սպա­նու­թյու­նը, ա­յո՛, քա­ղա­քա­կան դր­դա­պատ­ճառ­ներ ու­ներ, ո­րով­հետև նա հայ ժո­ղովր­դի դա­հիճ­նե­րից մեկն էր, ա­պա Ա­հա­րո­նյա­նի դեմ կա­տար­ված մա­հա­փոր­ձը ար­դա­րա­ցում չու­նի և զուտ քրեա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն է: Պա­րոն Ա­հա­րո­նյա­նը Փա­րի­զի խա­ղա­ղու­թյան վե­հա­ժո­ղո­վում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վարն է, ո­րին ճա­նա­չում և ըն­դու­նում է ֆրան­սիա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը:
Սա­կայն չեմ կա­րող չանդ­րա­դառ­նալ ևս մի փաս­տի: Մեզ հա­մար նույն­քան ա­նըն­դու­նե­լի և դա­տա­պար­տե­լի է այն երևույ­թը, որ օ­տա­րազ­գի­նե­րը՝ ի­րենց քա­ղա­քա­կան կամ այլևայլ կր­քե­րին հա­գուրդ տա­լու հա­մար, աս­պա­րեզ են դարձ­րել ֆրան­սիա­կան հո­ղը, օգտ­վե­լով Ֆրան­սիա­յի հյու­րըն­կա­լու­թյու­նից:
Ա­վար­տե­լով խոսքս, պա­հան­ջում եմ՝ հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ Տեր-Զա­քա­րյա­նի ոճ­րա­գործ ա­րար­քը չի հան­գեց­րել ծանր հետևանք­նե­րի և ըստ էու­թյան պարզ դրա­մա­շոր­թու­թյան բնույթ ու­նի, նրան դա­տա­պար­տել ե­րեք տար­վա ա­զա­տազ­րկ­ման:
Հեր­թը հա­սավ դա­տա­պաշտ­պան Է­րո­յին, ո­րի ճա­ռը նման­վեց մեկ դե­րա­սա­նի թատ­րո­նի: Նախ, օգտ­վե­լով Դաշ­նակ­ցու­թյան հիմ­նա­դիր­նե­րից մե­կի՝ բժիշկ Հով­հան­նես Լո­ռիս-Մե­լի­քյա­նի բնու­թագ­րում­նե­րից, Ա­հա­րո­նյա­նին ներ­կա­յաց­րեց որ­պես փա­ռա­սեր, ըստ հար­մա­րու­թյան սո­ցիա­լիս­տա­կան և հա­կա­սո­ցիա­լիս­տա­կան ճա­ռեր խո­սող, ա­ռաջ­նոր­դու­թյան ձգ­տող, ար­տա­սահ­մա­նում հան­գր­վա­նած և Հա­յաս­տա­նում հե­ղա­փո­խու­թյուն վա­րող մարդ: Մինչ Ա­հա­րո­նյանն ու Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյուն նվա­ճած նրա ըն­կեր­ներն ի­րենց հա­մար ա­պա­հո­վե­ցին տա­քուկ պաշ­տոն­ներ և բարձր աշ­խա­տա­վար­ձեր, հայ ժո­ղո­վուր­դը, այդ թվում և իր պաշտ­պա­նյա­լի ըն­տա­նի­քը, որ ժա­մա­նա­կին բա­րե­կե­ցիկ կյանք էր վա­րում, մատն­վեց թշ­վա­ռու­թյան, իսկ Տեր-Զա­քա­րյա­նը՝ մու­րաց­կա­նու­թյան: Ինչ վե­րա­բե­րում է մա­հա­փոր­ձին, ա­պա Է­րոն դա ան­վա­նեց տրա­գի­կո­մե­դիա, ո­րից բա­ցար­ձա­կա­պես չի տու­ժել Ա­հա­րո­նյա­նը, ընդ­հա­կա­ռա­կը՝ հայ ժո­ղովր­դի քսա­կի հաշ­վին նա Փա­րի­զում վա­յե­լում է կյան­քը:
Դա­տա­պաշտ­պա­նը խոսքն ա­վար­տեց, պա­հան­ջե­լով իր պաշտ­պա­նյա­լին ան­պարտ ճա­նա­չել և ան­հա­պաղ ա­զատ ար­ձա­կել:
Խոսք խնդ­րեց Ա­հա­րո­նյա­նի փաս­տա­բան Լեկ­լեր­կը: Ըստ նրա, հայ ժո­ղո­վուր­դը և Հայ Յե­ղա­փո­խա­կան Դաշ­նակ­ցու­թյու­նը միաս­նա­կան օր­գա­նիզմ են: Դա այն կու­սակ­ցու­թյունն է, որ մշ­տա­պես կանգ­նած է ե­ղել ժո­ղովր­դի կող­քին և կյան­քի գնով պաշտ­պա­նել նրա շա­հե­րը: Ար­տա­քին թշ­նա­մի­նե­րի հար­ձա­կում­նե­րին դի­մագ­րա­վե­լով, այդ կու­սակ­ցու­թյունն է դա­րեր անց վե­րա­կանգ­նել հա­յոց պե­տա­կա­նու­թյու­նը:
Հա­մա­ձայ­նե­լով դա­տա­խազ Գոդֆ­րուա­յին պա­հան­ջած պատ­ժա­չա­փի հետ, նա դա­տա­րա­նից խնդ­րեց պա­տի­ժը կրե­լուց հե­տո Տեր-Զա­քա­րյա­նին ար­տաք­սել Ֆրան­սիա­յից:
Կող­մե­րի ունկ­նդ­րու­թյուն­ներն ա­վար­տած հա­մա­րե­լով, դա­տա­րա­նի նա­խա­գա­հը երդ­վյալ ա­տե­նա­կալ­նե­րին հանձ­նա­րա­րեց ո­րո­շում կա­յաց­նել ու հայ­տա­րա­րեց մեկ­ժա­մյա ընդ­մի­ջում:
Երբ դա­տա­րա­նը, կող­մե­րը և հա­սա­րա­կու­թյու­նը կր­կին գրա­վե­ցին ի­րենց տե­ղե­րը, դա­տա­վոր Ֆլո­րին հարց­րեց երդ­վյալ ա­տե­նա­կալ­նե­րի ա­վա­գին.
-Դուք՝ երդ­վյալ ա­տե­նա­կալ­ներդ, պետք է ո­րո­շում կա­յաց­նեիք եր­կու հար­ցի վե­րա­բե­րյալ: Հարց ա­ռա­ջին՝ ամ­բաս­տա­նյալ Տեր-Զա­քա­րյա­նը գոր­ծել է կան­խամ­տած­վա՞ծ:
-Ա­յո՛,-պա­տաս­խա­նեց ա­վա­գը:
-Հարց երկ­րորդ՝ իր մտադ­րու­թյունն ի­րա­գոր­ծե­լու հա­մար ամ­բաս­տա­նյա­լը բռ­նու­թյուն գոր­ծե՞լ է:
-Ո՛չ,-պա­տաս­խա­նեց ա­վա­գը:
Դա­տա­վոր Ֆլո­րին շա­րու­նա­կեց.
-Լսե­լով մե­ղադ­րող և պաշտ­պա­նա­կան կող­մե­րին, ինչ­պես նաև նկա­տի ու­նե­նա­լով երդ­վյալ ա­տե­նա­կալ­նե­րի կա­յաց­րած ո­րո­շում­նե­րը, վճ­ռում եմ՝ Ա­լեք­սանդր Տեր-Զա­քա­րյա­նին մե­ղա­վոր ճա­նա­չել և դա­տա­պար­տել մեկ տար­վա ա­զա­տազ­րկ­ման ու մեկ ֆրանկ տու­գան­քի: Հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ Տեր-Զա­քա­րյանն ութ ա­միս ար­դեն գտն­վել է ա­զա­տազ­րկ­ման մեջ, հանձ­նա­րա­րում եմ հա­մա­պա­տաս­խան պատ­կան մարմ­նին, բո­լոր անհ­րա­ժեշտ ձևա­կեր­պում­նե­րից հե­տո, նրան ա­զատ ար­ձա­կել՝ նե­րե­լով պատ­ժի հե­տա­գա կրու­մից:
Ինչ վե­րա­բե­րում է Տեր-Զա­քա­րյա­նին երկ­րից ար­տաք­սե­լուն, ա­պա դա ոչ թե դա­տա­րա­նի, այլ ֆրան­սիա­կան կա­ռա­վա­րու­թյան ի­րա­վա­սու­թյունն է:
Դա­տա­կան նիս­տը հայ­տա­րա­րում եմ փակ­ված:
Այս դա­տա­կան վճի­ռը ա­մե­նից ա­վե­լի գո­հաց­րեց Ա­վե­տիս Ա­հա­րո­նյա­նին: Ֆրան­սիա­կան ար­դա­րա­դա­տու­թյու­նը չէ, որ պի­տի լու­ծեր եր­կու հա­յե­րի միջև ծա­գած թն­ջու­կը: Ին­քը վա­ղուց էր նե­րել ան­միտ ե­րի­տա­սար­դին:
Թե ինչ­պես ըն­թա­ցավ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան խոր­հր­դա­րա­նի նա­խա­գահ, Փա­րի­զի Խա­ղա­ղու­թյան վե­հա­ժո­ղո­վում ՀՀ պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վար, ա­կա­նա­վոր գրող Ա­վե­տիս Ա­հա­րո­նյա­նի հե­տա­գա կեն­սու­ղին, բո­լո­րը գի­տեն:
Իսկ թե ինչ ճա­կա­տա­գիր ու­նե­ցավ Ա­լեք­սանդր Տեր-Զա­քա­րյա­նը, ան­հայտ է…
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Ավե­ն­յու Մար­սո
Դիտվել է՝ 4735

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ